Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի լրատվական ծառայությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը. Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում»,- ասված է հրամանագրում:

> Միացեք ArmNews լրատվական ֆեյսբուքյան խմբին <

 

 

 

Հիշեցնենեք, որ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին որոշումը կայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Աղբյուրը ` armtimes.com

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *