ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հաջողվեց հերթական անգամ իմիջային հարվածի տակ դնել գործող իշխանություններին

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հաջողվեց հերթական անգամ իմիջային հարվածի տակ դնել գործող իշխանություններին ու հերթական անգամ դա արեց չեղած տեղից։ Ոմանք սա կարող են բացատրել նրանով, որ Հարությունյանը, ինչպես մնացած երիտնախարարները, ունի կոմպետենցիայի ու փորձառության խնդիր։ Նա իրոք ունի կոմպետենցիայի ու փորձառության խնդիր, բայց իմ համեստ կարծիքով՝ կոնկրետ դրվագում մենք ականատես ենք լինում էթիկետի ու մարդկային որակների բացակայության խնդրի։

Հասկանո՞ւմ եք, խնդիրը նրանում է, որ անգամ եթե տնօրենը Հարությունյանին թարս կապույտ չաներ իր անգլերեն պատասխանով, դրանից նրա բարձրացրած հարցի բովանդակությունը ու արդիականությունը չէր պակասելու, բայց Հարությունյանը գերադասեց բովանդակային հարցին բովանդակային պատասխան տալու փոխարեն, անցնել անձնավորման ու ի ցույց դնել տնօրենի «թերիությունը»։ Տենց լավ չէր, մի հատ էլ պետք է ասեր «Ba incu Serji vaxt ceik xosum»: Ի դեպ, սա հետևանք է նաև «Թողեք թող աշխատեն» ու «հա դե 3-4 ամսում ինչ անեն» ախմախ հայեցակարգի, որի միակ ակնառու արդյունքը այս պահի դրությամբ այն է, որ ոմանց մոտ սեփական էգոն այնպիսի տիեզերական մասշտաբների է հասել, որ վախենում եմ, որ ՀՀ Կառավարության կազմում սկսվի գրիժայի զանգվածային «էպիդեմիա»։

> Միացեք ArmNews լրատվական ֆեյսբուքյան խմբին <

Վերջիվերջո, եթե խոսենք լեզվի իմացությունից, չպետք է մոռանանք, որ նույն Արայիկ Հարությունյանի թեթև ձեռքով էր, որ Փարիզյան Կոմմյունիկեից անհետացավ Արցախի տարածքում բնակվող ուսանողների՝ Եվրոպայում ուսուցում ստանալու մասին տողը, ինչը կա՛մ նույն լեզվի թերի իմացության խնդիր էր, կա՛մ չարաբաստիկ կոմպետենցիայի բացակայություն ու/կամ լոդրության հետևանք։

Հա, ևս մի արայիկհարությունյանական նորամուծության մասին ասելիք կա․ դպրոցական համազգեստի ազատականացման թեման։ Խնդիրը նրանում է, որ էդ անտեր համազգեստը, կամ էլ՝ նույնանման հագուստի պրակտիկան ոչ թե ավտորիտարիզմի խորհուրդ է կրում, այլ լրջագույն սոցիալական ու դաստիարակչական ֆունկցիա է կատարում։ Նախ՝ մեղմում են սոցիալական շերտավորման ընդգծման գործոնը դպոցներում, երբ աշակերտների արտաքին տեսքով այդքան ցցուն չի ընգծվում նրանց ընտանիքների սոցիալական դիրքը ու հնարավորություն է ընձեռվում համահավասարության մթնոլորտ ունենալու, հետո էլ, համազգեստի առկայությունը նաև դաստիարակչական-դիսցիպլինար խորհուրդ ունի։ Նույն պատճառով է, որ կանոնավոր բանակում կրում են միանման համազգեստ։ Նույն պատճառով է, որ աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երում և դպրոցներում համազգեստը պարտադիր բնույթ է կրում, բայց քանի որ մեր երիտնախարարը երբեք լավագույն ուսումնական հաստատություններում չի ուսանել, ոչ էլ բանակում է ծառայել՝ առողջական խնդիրների պատճառով, ինքը որտեղի՞ց պետք է նման նրբություններ իմանար։ Վերջիվերջո, մանկավարժության, ադմինիստրատիվ կառավարման ու ռեֆորմների հարցում փորձառություն և պատկերացումներ ունենալը մի բան է, մի երկու շաբաթ քաղաքում Մովսեսի գավազանով դեգերելը՝ միանգամայն այլ բան։

Կից նյութն՝ այստեղ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *